էքզիստենցիալ վտանգի առջև կանգնած Արցախի ժողովրդի համար միջազգային հանրության հրատապ արձագանքը պարտադիր է․ ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին և ընդգծել, որ միջազգային հանրության հրատապ արձագանքը խիստ անհրաժեշտ է:
«Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ավելի քան 120.000 երեխա, տարեց, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական նշանակություն ունեցող մուտքից Հայաստան և արտաքին աշխարհ։
Հերթական մարտահրավերի 2-րդ օրն էքզիստենցիալ վտանգի առջև կանգնած Արցախի ժողովրդի համար միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,-գրել է նա:
Կարծիքներ