ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն ցանկանում հարցը երրորդ համաշխարհային պատերազմին հասցնել Ուկրաինային աջակցելով
ԱՄՆ-ն չի ցանկանում հարցը հասցնել երրորդ համաշխարհային պատերազմին՝ աջակցելով Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հայտարարությանը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց չենք ցանկանում հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակում»,- ասել է նա Կոնգրեսի լսումների ժամանակ։
Հեյնսը կրկնել է, որ Ռուսաստանը, ըստ հետախուզության, «էքզիստենցիալ սպառնալիքի» իրավիճակից դուրս միջուկային զենք չի կիրառի։
Կարծիքներ