Հողաշերտի փլվածքի հետևանքով Հրազդանը դուրս է եկել ափերից և փակել Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր ճանապարհը
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 10-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
Կարծիքներ