Լոռու մարզպետը տեսակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի նորածին եղբորը

Լոռու մարզպետը տեսակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի նորածին եղբորը

Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:

Մարզպետն ու կինը զրուցել են հերոսածին Հայարփի Սինդոյանի հետ, նվերներ հանձնել, խաղաղ մանկություն, անհոգ կյանք մաղթել փոքրիկին, ուժ և համբերություն՝ ծնողներին:

Գրառման մեջ նաև ասված է.

«Ծնունդն ընդունող բժիշկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանից Ա.Խաչատրյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով: Վերջինս նշեց, որ 42-ամյա ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում, վաղն արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից:

Հերոս եղբոր անունը կրող փոքրիկ Ռադիկին Թումանյան խոշորացված համայնքի հայրենի Մարց բնակավայրում անհամբերությամբ սպասում են նրա 18-ամյա եղբայրն ու 14-ամյա քույրը:

Հերոս Ռադիկ Հովակիմյանն անմահացել է 20 տարեկանում, նա ծառայում էր հակահրետանային վաշտում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում