Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է
Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը:
«Իմ տեղեկություններով կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Ավետիսյանը:
Նա նշեց, որ կալանավորված անձը բավականին փորձ ուներ խարդախություն կատարելու, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել էր:
Կարծիքներ