Տիգրան Բարսեղյանը որոշել է հեռանալ «Աստանայից»
Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որոշել է հեռանալ ղազախական ակումբից: Այս մասին հայտնել է Meta-ratings.kz-ն: Աղբյուրի փոխանցմամբ` Բարսեղյանը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» կազմում 2 մրցաշրջան է անցկացրել, 43 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:
Նշվում է, որ Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են սլովակական «Սլովանը», ինչպես նաև ռուսական մի քանի ակումբներ: Լրագրող Ռոբերտ Գասպարյանն էլ, «Թվիթերի» իր էջում կատարած գրառմամբ, հայտնում է, որ Բարսեղյանը կարիերան կշարունակի իսպանական «Էսպանյոլում»:
Հիշեցնենք՝ Բարսեղյանն օրերս 1 ամսով որակազրկվեց «Կայրաթի» դեմ խաղում ցուցադրած անպարկեշտ ժեստի համար:
Կարծիքներ