Էրդողանի որոշումից հետո թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել
Թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի կենտրոնական բանկի երկու փոխնախագահներին, հայտնում է Financial Times-ը:
Պաշտոնանկությունների մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Կենտրոնական բանկի նախագահի հետ Էրդողանի հանդիպումից հետո:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան լիրան, որն արդեն ճնշման տակ էր ամերիկյան ուժեղ դոլարի և Թուրքիայի տնտեսական և արտաքին քաղաքականության վերաբերյալ ներդրողների վախերի պատճառով, նվազել էր 1%-ով, ինչի արդյունքում մեկ ամերիկյան դոլարի համար փոխարժեքը կազմել է 9,19 թուրքական լիրա:
2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 59%-ը, նշում է FT-ն:
Կարծիքներ