Երկու խաղաղ բնակիչ Է զոհվել Հոմս քաղաքին Իսրայելի հասցրած հարվածի հետեւանքով

Երկու խաղաղ բնակիչ Է զոհվել Հոմս քաղաքին Իսրայելի հասցրած հարվածի հետեւանքով

Երկու խաղաղ բնակիչ սպանվել, եւս մի քաղաքացիական անձ եւ վեց զինվորական վիրավորվել են Իսրայելի հարվածի հետեւանքով, որը նա հասցրել Է Հոմս քաղաքին: Այդ մասին հաղորդել Է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:

«Ագրեսիան հանգեցրել Է երկու քաղաքացիական անձանց զոհվելուն եւ եւս մի քաղաքացիական անձի լուրջ վիրավորվելուն, ինչպես նաեւ վեց զինծառայող վերքեր են ստացել, հասցվել Է նյութական վնաս»,-ասվում Է հաղորդագրության մեջ: ՍԱՆԱ-ի տվյալներով՝ ավիահարվածները հասցվել են Բեյրութի հյուսիս-արեւելքից: Պնդում են, որ իսրայելական հրթիռների մեծ մասը խոցվել Է սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներով: Ավելի վաղ Սիրիայի պետական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները հակահարված են տվել Հոմս քաղաքի վրա իսրայելական գրոհին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում