ԱԺ նախագահը նոր խորհրդական ունի

ԱԺ նախագահը նոր խորհրդական ունի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Ահարոն Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ահարոն Ներսիսյանի 2023 թվականի հունվարի 31-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2023 թվականի փետրվարի 1-ից Ահարոն Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,-ասված է կարգադրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում