Մարսիալը կարող է տեղափոխվել Յուվենտուս

Մարսիալը կարող է տեղափոխվել Յուվենտուս

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Armsport-ը՝ հղում անելով Calcio Mercato-ին։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիացին թուրինյան ակումբի տրանսֆերային նպատակներից է, եթե նրանց չհաջողվի ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին, ապա կաշխատեն 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում