Թուրքիայում արձանագրվել է COVID-19-ից մահացության նոր ռեկորդ

Թուրքիայում արձանագրվել է COVID-19-ից մահացության նոր ռեկորդ

Թուրքիայում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահվան օրական դեպքերի նոր ռեկորդ է սահմանվել։ Վերջին մեկ օրում գրանցվել է 318 մահ։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։

Սա ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Վերջին մեկ օրում երկրում վարակման 55 802 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվել է ավելի քան 43 հազար մարդ։

Համավարակի ողջ ընթացքում երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 4․2 մլն դեպք, մահացել՝ 35 926-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում