Իսրայելի ԱԳ նախարարն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լատինական Ամերիկա

Իսրայելի ԱԳ նախարարն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լատինական Ամերիկա

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը դիվանագիտական ​​այցով մեկնում է Պարագվայ և Ուրուգվայ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարությունը նշել է, որ սա Իսրայելի ԱԳՆ ղեկավարի առաջին այցն է Լատինական Ամերիկա ավելի քան 10 տարվա ընթացքում։

Ըստ մամուլի ծառայության՝ Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում Քոենը կմասնակցի հանրապետության նոր նախագահ Սանտյագո Պենյայի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է օգոստոսի 15-ին։ «Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Պարագվայի և Ուրուգվայի նախագահների և այդ երկրների արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Լատինական Ամերիկայի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-  ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում