Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քննարկելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը քննարկելու մտադրության մասին, փոխանցում է ТАСС-ը։
«Ես մինչ այս հեռախոսազրույցներ եմ ունեցել Պաղեստինի, Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի, Կատարի և Մալայզիայի առաջնորդների հետ։ Այսօր ես բանակցություններ կվարեմ պարոն Պուտինի հետ։ Խոսակցություն կլինի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- ասել է Էրդողանը:
Կարծիքներ