Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել ՀՀ մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ

Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել ՀՀ մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն: «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից»,- ասված է ԱՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում