ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում բռնի հավաքագրված ավելի քան 2000 երեխա է մահացել

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում բռնի հավաքագրված ավելի քան 2000 երեխա է մահացել

2020 թվականին Եմենում մոտ 1500 երեխա է մահացել, ովքեր բռնի կերպով հավաքագրվել էին Եմենի հութի ապստամբների կողմից: Եվս մի քանի հարյուր երեխա մահացել է 2021 թվականին: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցի տվյալները, հաղորդում է BBC-ն։

Զեկույցում նշվում է հութիների կողմից հավաքագրված 1406 երեխաների մասին, ովքեր զոհվել են մարտի դաշտում 2020 թվականին, իսկ 562-ը՝ 2021 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում:

2015 թվականին սկսված պատերազմում զոհվել է ավելի քան 10 հազար երեխա։ Միևնույն ժամանակ, տասնյակ հազարավոր չափահաս մարդիկ նույնպես զոհվել են մարտերում, իսկ միլիոնավոր տեղահանվածներ հայտնվել են սովի եզրին:

Ապստամբները շարունակում են հավաքագրել երեխաներին՝ օգտագործելով ամառային ճամբարներն ու մզկիթները՝ իրենց գաղափարախոսությունը տարածելու համար, ասում են փորձագետները: Երեխաներին սովորեցնում են շարժման կարգախոսները՝ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին, անիծյալ հրեաներին», «Իսլամի հաղթանակ»։ Ճամբարներից մեկում յոթ տարեկան երեխաներին ցույց են տվել, թե ինչպես մաքրել զենքերը և թաքնվել հրթիռային հարձակումներից։

Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի կողմից ապստամբների դեմ ավիահարվածները շարունակում են բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ արաբական կոալիցիան Եմենի ազատագրման ռազմական գործողությունը սկսել է հունվարի 11-ին։ Լայնածավալ ռազմական գործողություն է իրականացվում Եմենում անվտանգությունը վերականգնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում