ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ: ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին կամ ներկայացնել նախարարություն 2021 թվականի մայիսի 20-27-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Անհրաժեշտ է նախապես լրացնել և դիմումին կցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանով սահմանված վերապատրաստման պայմանների և չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագիր պարունակող ձևերը:
Կարծիքներ