Ստամբուլում ձերբակալել են 18 օտարերկրացիների ԻՊ-ի գործունեությանը մասնակցելու կասկածանքով

Ստամբուլում ձերբակալել են 18 օտարերկրացիների ԻՊ-ի գործունեությանը մասնակցելու կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 18 օտարերկրացիների՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու կասկածանքով: Մայիսի 20-ին այդ մաիսն հայտնել Է TRT հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի Անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը միաժամանակյա շրջայցեր Է կատարել քաղաքի 10 շրջանների 20 հասցեներում:

Կասկածյալների ազգությունը չի նշվում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ահաբեկչական կազմակերպության մեծ քանակությամբ փաստաթղթեր, ինչպես նաեւ Էլեկտրոնային կրիչներով տվյալներ: Իշխանությունների տեղեկավտությամբ կասկածյալները ներքաված են եղել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ, նրանք տարվել են վարչություն հարցաքննության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում