Կայացել է ՏԿԵ նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

Կայացել է ՏԿԵ նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

Սեպտեմբերի 28-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց։
Օրակարգային առաջին հարցով ի գիտություն է ընդունվել Խորհրդի նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման մասին ներկայացված տեղեկատվությունը:

Որպես օրակարգային երկրորդ հարց քննարկվել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KFW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի (Լոտ 1–Դդմաշեն ենթակայանի, Լոտ 2–էլեկտրահաղորդման գծերի և Լոտ 3-Բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում) գլխավոր կապալառուների ընտրության մրցույթների նախաորակավորման արդյունքների մասին հարցը: Քննարկման արդյունքում հաստատվել է նախաորակավորման արդյունքներով որակավորում ստացած ընկերությունների ցանկը ըստ՝ Լոտերի:

Օրակարգի երրորդ կետով քննարկվել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KFW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ և «Fichtner GmbH
& Co.KG» ընկերության միջև 2015 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված «Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում (ՇՄՍԱԳ) և խորհրդատվական ծառայություններ, կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Փուլ I-ի + II
A-ի և օպցիոնալ Փուլ II B-ի համար» խորհրդատվական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Քննարկման արդյունքում համաձայնություն է տրվել Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությանը և հանձնարարվել է ծրագիրն իրականացնող ընկերությանը սահմանված կարգով Պայմանագրում կատարել համապատասխան փոփոխությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում