Ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ արգելոցների և ազգային պարկերի հարակից համայնքներին

Ավելի քան մեկ միլիարդ դրամ՝ արգելոցների և ազգային պարկերի հարակից համայնքներին

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ է հատկացվել արգելոցների և ազգային պարկերի հարակից համայնքներին։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը  սրանով բարձրացնում ու ամրապնդում է բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների հարմարվողականության կարողությունները:

Այս ծրագրի ամբողջ նպատակն է բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից  համայնքների բնակիչներին կտրել բնության հատուկ պահպանվող տարածքներից, որպեսզի նրանք իրենց առօրյա կենսագործունեությամբ վնաս չպատճառեն բնության հատուկ պահպանվող տարածքներին:

Տարածաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով բնության հատուկ պահպանվող տարածքները, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ: Հատկացված միջոցները գերազանցում են 1 մլրդ դրամը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում