7 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

7 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից:

Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արման Ֆահրադյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի սան Հրաչ Եղիազարյանը ևս նվաճել են արծաթե մեդալներ:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին մարզել և թիմը ղեկավարել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը և Ալբերտ Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում