Զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստը կապահովվի բարձր մակարդակով. Փաշինյան

Զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստը կապահովվի բարձր մակարդակով. Փաշինյան

Կառավարության օրակարգային զեկուցվող հարցերից մեկով որոշվեց վերաբաշխում կատարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում և 1,259.8 հազար դրամ հատկացնել «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման համար, որի համաձայն` զոհված, հաշմանդամ  զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն  մանկական առողջարարական ճամբարներում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, թե հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 23-ը 2300 երեխա ժամանակն անցկացրել է վեց ճամբարներում:

«Խնդիրն այն չէ,  որ երեխաները ճամբարում օրեր անցկացնեն ու վերադառնան իրենց տները, այլ պետք է բովանդակություն լինի, այդ թվում՝ կրթական, մշակութային: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ամենը եղել է, եղել են հանրամատչելի միջոցառումներ, եղել են առողջ ապրելակերպին նվիրված տարբեր միջոցառումներ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ երեխաներին տեղափոխել են բարձրակարգ ավտոբուսներով:

Նրա խոսքերով՝ այս ծրագիրը հաստատելուց առաջ երկար քննարկում են ունեցել, որպեսզի զոհված զինվորների, հաշմանդամություն ստացած զինվորների երեխաների համար ամեն ինչ արվի  բարձր մակարդակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում