«Գոլ+փոխանցում» ցուցանիշով ԱՊԼ-ում Ռոնալդուն ամենատարեց ֆուտբոլիստն է
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Տոտենհեմին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 36 տարեկան 267 օրական հասակում: Վերջին 7 տարվա ընթացքում այս ցուցանիշն ամենատարեց ֆուտբոլիստի արդյունքն է ճանաչվել: 2014-ին, ԱՊԼ-ում նույն տարիքում նման ցուցանիշ էր գրանցել Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան։
Կարծիքներ