Նոր Զելանդիայում հորդառատ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել

Նոր Զելանդիայում հորդառատ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել

 Նոր Զելանդիայի Հարավային կղզու հյուսիս-արևմտյան ափին գտնվող Բուլեր շրջանի որոշ քաղաքներում հորդառատ անձրևները ջրհեղեղի են հանգեցրել: Սեդդոնվիլ, Մոկիհինուի և Վեսթպորտ քաղաքների բնակիչները տարհանվել են, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Նշվում է նաև, որ ցածրադիր Սեդոնվիլ և Մոկիհինուի քաղաքները մասամբ հեղեղվել են։ Նրանց բնակիչները տարհանվել են և տեղավորվել քաղաքապետարանի շենքերում սարքավորված հատուկ կենտրոններում։

Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը նաև նախազգուշացում է տվել խմելու ջրի զգալի աղտոտման մասին: Մի շարք տարածքներում ավերվել են կոմունալ ծառայություններն ու էլեկտրահաղորդման գծերը, սողանքների պատճառով արգելափակվել է ինը մայրուղի։

Փետրվարի 4-ին երկրի Հարավային կղզու հյուսիս-արևմտյան ափին տեղացել են մեկօրյա անձրևներ: Իշխանությունները ջրհեղեղից տուժած շրջանների բնակչությանը հորդորել են հեռու մնալ սելավաջրերից և չմոտենալ վարարած գետերին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում