Մալխասի արվեստը երևանցիներն են. Ավինյան

Մալխասի արվեստը երևանցիներն են. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

 

«Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները, մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին:

Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։ Այն բացառիկ հնարավորություն է միավորելու ջազի սիրահարներին, հարգանքի տուրք մատուցելու մաեստրոյի տասնամյակների աշխատանքին:

 

Մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,- գրել է քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում