Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ, աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ Ալեն Սիմոնյան

Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ, աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին: ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Քաղաքացիական հագուստով եւ սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում