Իրանի նախագահն անցկացրել Է նոր կառավարության առաջին նիստը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին օգոստոսի 26-ին անցկացրել Է երկրի նոր կառավարության առաջին նիստը: Այդ մասին հաղորդել Է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում հայտարարվել Է Ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել նախարարների կաբինետի բոլոր անդամները: Փաստաթուղթը բովանդակում Է տասը կետ, որոնց պետք Է հետեւի կառավարությունը: Դրանց թվում են կոռուպցիայի հակազդումը, օրենքի գերակայությունը եւ մարդկանց պահանջմունքները՝ որպես առաջնահերթություն իշխանությունների կողմից որոշումների ընդունման համար:
Օգոստոսի 25-ին Իանի Մեջլիսը (խորհրդարանը) վստահություն Է հայտնել երկրի կառավարության նոր կազմին, որը ներկայացրել Էր հանրապետության նախագահը: 19 հավակնորդներից միակ թեկնածուն, որը հավանություն չի ստացել Մեջլիսի կողմից, Հոսեյն Բագգոլին Է, որն առաջադրվել Էր կրթության նախարարի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ