Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա
Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային և չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա, բայց պետք է արձագանքի այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը:
«Այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, նշանակություն ունի Եվրոպայում և հակառակը: Մենք պետք է հասկանանք, որ դա դեպի Ասիա ՆԱՏՕ -ի շարժման մասին չէ, այլ այն մասին, որ Չինաստանը մոտենում է մեր դռներին», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Կարծիքներ