ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

ԵՄ անդամ երկրները նախապես հավանություն են տվել Կարմիր ծովում նավերի անվտանգությունն ապահովելու համար ռազմածովային առաքելության ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, որը հղում է անում իր աղբյուրներին:

Նախատեսվում է, որ այդ առաքելությունը կստեղծվի փետրվարի 19-ից ոչ ուշ։ Այն կաշխատի այլ երկրների հետ համակարգմամբ, որոնք նաև պաշտպանում են առևտրական նավերը Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հաճախակի հարձակումներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում