ՉԼ. Միլանը հաղթեց Սան-Սիրոյում

ՉԼ. Միլանը հաղթեց Սան-Սիրոյում

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Նապոլիին»:

Առաջին խաղակեսից հետո միլանյան թիմը հաղթում է 1:0 հաշվով: Խաղն ակտիվ սկսեցին նեապոլյան թիմի ֆուտբոլիստները, սակայն տանտերերը հետզհետե հավասարեցրին խաղը: 40-րդ րոպեին Բրաիմ Դիասի փայլուն անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բենասերը:

Երկրորդ խաղակեսի առաջին մասն ընթացավ հավասար պայքարում: 75-րդ րոպեին  նեապոլյան թիմը մնաց 10 հոգով: Երկրորդ դեղինի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Զամբո Անգուիսան: Բաց թողած գոլից հետո «Միլանը» տիրեց նախաձեռնությանը, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ:

Թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Նեապոլում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում