Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է նկատվում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի« կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է նկատվում: Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները: Նա ակումբի բժիշկների հսկողության տակ է:
Այս օրերին 31-ամյա ֆուտբոլիստն իր թիմի հետ պատրաստվում է Ա Սերիայի վերսկսմանը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով շուրջ 3 ամիս դադարից հետո «գայլերի» առաջիկա հանդիպումը հունիսի 24-ին է: 27-րդ տուրի շրջանակներում մրցակիցը լինելու է «Սամպդորիան»:
Կարծիքներ