Էրդողանը կմեկնի ՌԴ՝ Պուտինի հետ բանակցելու

Էրդողանը կմեկնի ՌԴ՝ Պուտինի հետ բանակցելու

Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ բանակցությունների օրակարգը ամենալայնն է լինելու ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դրանք շատ բազմապլան հարաբերություններ են, նախագահները միշտ էլ այդ համատեքստում խոսելու բան ունեն:

«Իհարկե, կքննարկվեն և՛ Սիրիան, և՛ տարածաշրջանային այլ հակամարտությունները»,- ասել է Պեսկովը:

Անցյալ շաբաթ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Էրդողանը Սոչի կժամանի սեպտեմբերին ՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը, մասնավորապես Իդլիբի շրջանում:

Օգոստոսի վերջին Էրդողանը նաև հայտնել էր, որ Ռուսաստան նախատեսվող այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի գնման մանրամասները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում