«100 գաղափար Հայաստանի համար»՝ նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
2. Քիմիական գիտություններ
3. Կենսաբանական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Գյուղատնտեսական գիտություններ
6. Պատմական գիտություններ
7. Տնտեսագիտություն
8. Բանասիրական գիտություններ
9. Իրավաբանական գիտություններ
10. Մանկավարժական գիտություններ
11. Բժշկական գիտություններ
12. Դեղագործական գիտություններ
13. Արվեստագիտություն
14. Ճարտարապետություն
15. Հոգեբանական գիտություններ
16. Ռազմական գիտություններ
17. Սոցիոլոգիական գիտություններ
18. Քաղաքական գիտություններ
19. Գիտություններ երկրի մասին
20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ։
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք ունեն.
-կիրառական նշանակություն,
-առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
-ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
-գաղափարն իր մեջ պարունակում է հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Կարծիքներ