Սուրեն Պապիկյանը հանդիպել է լրագրողներին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է լրագրողներին

Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հանձնել են խորհրդանշական նվերներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում