Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
ԼՂ ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել. տեղեկացրել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, Հարությունյանին մեղսագրվող առաջին դրվագով՝ հակահարվածի վերաբերյալ, մեղադրանքը կարճվել է. «Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացել ենք, սպաները միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հակահարվածի դրվագով Հարությունյանին մեղադրում են, թե իբր ուժերի հարաբերակցության առումով հակառակորդի հնարավորությունները չի գնահատել։
«Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, կարծես թե այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- ասել է նա։
Կարծիքներ