Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1296 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1296 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 296 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 127 մարդ, մահացել՝ 45-ը:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 910 456 դեպք, 863 076 հիվանդ ապաքինվել է, 13 116-ը ՝ մահացել:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,89 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,39 տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում