Pfizer-BioNtech-ը շուրջ 215 մլն. չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի ԵՄ-ի երկրներին 2022 թ. առաջին եռամսյակում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) դեկտեմբերի 19-ին Pfizer եւ BioNtech ընկերությունների հետ պայմանավորվել Է արագացնել ԵՄ-ի անդամ պետություններին նրանց mPHK-պատվաստանյութի մատակարարումներն առաջիկա շաբաթներին:
«2022 թվականի առաջին եռամսյակում Pfizer-BioNtech-ը լրացուցիչ 20 մլն. չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի (5 միլիոն՝ հունվարին, 5 միլիոն՝ փետրվարին եւ 10 միլիոն՝ մարտին),-հաղորդվում Է մամուլի տեղեկագրում:-Սա կապ չունի արդեն պլանավորված Pfizer-BioNtech-ի 195 մլն. չափաբաժնի հետ: Արդյունքում, առաջին եռամսյակում կմատակարարվի 215 միլիոն չափաբաժին»:
Դեկտեմբերի 16-ին ԵՀ-ն նաեւ Moderna ընկերության հետ համաձայնեցրել Է 2022 թվականի առաջին եռամսյակում լրացուցիչ չափաբաժնի մատակարարումը: Դա հատկապես օգտակար կլինի այն անդամ պետությունների համար, որոնք պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժինների սուր պակաս ունեն, նշում Է ԵՀ-ն: Նկատի ունենալով ԵՄ-ում վերջին ամիսներին համաճարակաբանական իրադրության վատթարացումը՝ ԵՄ-ի գլխավոր առաջնահերթություններն առողջապահության բնագավառում այդ թվում մնում են լրիվ պատվաստումը եւ խթանիչ վերապատվաստումը:
Նկատի ունենալով օմիկրոն շտամի պատճառով ախտահարումների դեպքերի սպասվող արագ աճը՝ դա, ինչպես երբեք, ավելի հրատապ Է, ասվում Է հաղորդագրության մեջ: ԵՀ-ն եւ ԵՄ-ի պետությունները նաեւ ակտիվացրել են ավելի քան 200 մլն. չափաբաժնի մատակարարումները Pfizer-BioNtech-ի հետ երրորդ պարտավորագրի շրջանակներում: Այդ պատվերը տարածվում Է այն պատվաստանյութերի վրա, որոնք ադապտացված են օմիկրոն շտամի դեմ, եթե այդպիսիք թողարկվեն: Այդ ավելի քան 200 մլն չափաբաժինների մատակարարումներն սպասվում են 2022 թ. երկրորդ եռամսյակից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ