Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնը

Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնը

Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնը, իսկ հուլիսին գործազրկության մակարդակը աճել Է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 7,5 տոկոսի նշագծին: Այդ մասին ասված Է Ազգային վիճակագրական բյուրոյի՝ օգոստոսի 13-ին տարածված հայտարարության մեջ:

«Հուլիսին գործազրկության մակարդակը  աճել Է մինչեւ 7,5 տոկոս, իսկ գործազուրկների թիվն աճել Է գրեթե 16 հազարով: Առաջին անգամ ավելի քան մեկ միլիոն ավստրալացիներ մնացել են առանց աշխատանքի, գրանցվել են որպես անզբաղներ կամ գտնվել են աշխատանքի ակտիվ որոնման մեջ»,- նշված,Է բյուրոյի ղեկավար Բյոռն Ջարվիսի հայտարարության մեջ:

Նաեւ հաղորդվում Է, որ գործազուրկների ընդհանուր թվի ավելացում Է արձանագրվել չնայած նրանց քանակի զգալի ավելացմանն, ովքեր հուլիսին գտել են աշխատաք (114 700 մարդ):

Հուլիսի վերջին երկրում զբաղվածների թվը տակավին կես միլիոնով քիչ Է, քան մարտին: Բյուրոյում գործազուրկների թվի նոր աճ են կանխատեսում օգոստոսին, երբ շուկան կարձագանքի Վիկտորիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքին, եւ ապա հոկտեմբերին, երբ կդադարեցվեն նպաստների վճարումներն աշխատանքը կորցրածներին կառավարական ծրագրի շրջանակներում:

Ավստրալիայի պահուստային բանկի կանխատեսման համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը 2020 թվականի վերջին կհասնի 10 տոկոսի եւ կկազմի առնվազն 7 տոկոս հետագա երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում