2024թ. կրիպտո-հաքերների գողացած միջոցները հասել են 2,2 միլիարդ դոլարի

2024թ. կրիպտո-հաքերների գողացած միջոցները հասել են 2,2 միլիարդ դոլարի

Մեկ տարի առաջվա համեմատ 2024 թվականին կրիպտոարժույթների հաքերային հարձակումներով գողացված միջոցները 21%-ով աճել են՝ հասնելով 2,2 միլիարդ դոլարի. Հայտնում է Reuters-ը։

Կրիպտո-գողություններն աճեցին, երբ բիթքոինն այս տարի 140%-ով թանկացավ՝ գերազանցելով 100 հզ․ դոլարը:

Հաքերները հիմնականում կենտրոնացած են  կայքերի վրա:

Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված կրիպտո-հաքերային գործողությունները կրկնապատկվել են՝ հասնելով 1,3 միլիարդ դոլարի։

Կրիպտոարժույթը Հյուսիսային Կորեային թույլ է տալիս շրջանցել միջազգային պատժամիջոցները։

Երկիրը պարբերաբար հերքում է իր մասնակցությունը կիբերհաքերային կամ կրիպտո-գողություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում