ԱՄՆ-ը միջուկային սուզանավ կուղարկի Մերձավոր Արևելք
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է Մերձավոր Արևելք տեղակայել USS Georgia միջուկային սուզանավը, ինչպես նաև արագացնել Abraham Lincoln ավիակիրի տեղակայումը։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։
Ինչպես հետևում է փաստաթղթից, Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որում նա «հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ձեռնարկելու բոլոր միջոցները Իսրայելը պաշտպանելու համար», ինչպես նաև հայտարարել է «ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ուժեղացնելու մասին»։
Կարծիքներ