Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի

Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի

Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի: Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Ես նախագահ Սարգսյանին կրկնել եմ մեր խորը մտահոգությունը մեծ հումանիտար հետեւանքներով շարունակական ռազմական գործողությունների կապակցությամբ: Կողմերը պետք է հետեւեն հրադադարի ռեժիմին եւ վերադառնան առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ: Արտաքին միջամտությունն անընդունելի է»,- գրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում