Մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և հեռանում. Պրիգոժին

Մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և հեռանում. Պրիգոժին

Մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և հեռանում հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Եվգենի Պրիգոժինը:

«Մեկ օրում մենք հասանք Մոսկվայից 200 կմ հեռու առանց արյուն թափելու։ Այժմ հասել է այնտեղ, որ կարող է ռուսական արյուն թափվել։ Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը»,- հայտարարել է Պրիգոժինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահի հետ համաձայնեցված, բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ։

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում