Ճապոնիայում խոզի ժանտախտի դեպքեր են գրանցվել
Ճապոնիայի արևելքում՝ Գումա պրեֆեկտուրայի վրա իշխանությունները ֆերմաներից մեկում հայտնաբերել են խոզի ժանտախտի բռնկումներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Էպիդեմիոլոգիական միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ոչնչացնել շուրջ 10 հազար խոզ: Իշխանությունները հետաքննություն են իրականացնելու՝ պարզելու տարածաշրջանում ժանտախտի առաջացման պատճառները:
Գումա պրեֆեկտուրայի վրա խոզի ժանտախտի բռնկում էր գրանցվել նաև 2020 թվականի սեպտեմբերին:
Նշենք, որ այս վիրուսը վտանգավոր չէ մարդկանց համար:
Կարծիքներ