Գիտնականներն Ալցհեյմերի հիվանդությունը 3-րդ տիպի շաքարախտ են անվանել
Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդությունը զարգանում է նյութափոխանակության խանգարումների արդյունքում: Օրգանիզմը չի կարողանում յուրացնել շաքարը, կախման մեջ է ընկնում սպիտակուցներից և ճարպերից: Ուղեղը վառելիքի պայկաս է ունենում: Այսպիսով, այս հիվանդությունը նման է շաքարախտի: Այն նույնիսկ սկսել են 3-րդ տիպի շաքարախտ անվանել, գրում է Daily Star- ը:
Մասնագետների կարծիքով, այս բացահայտումը կօգնի կանխել հիվանդության զարգացումը: Եթե վաղ փուլում հիվանդին նստեցնեն կետո-սննդակարգի վրա և ստիպեն շատ միս ուտել, ապա հիվանդության զարգացումը կդադարի:
Նախքան նման եզրակացություններ անելը գիտնականները հետազոտել են Ալցհեյմերի հիվանդության հետևանքով մահացած մարդկանց ուղեղի 240 նմուշ: Նրանք նկատել են, որ հատվածը, որը պատասխանատու է շաքարի այրման համար, գրեթե ամենուր ատրոֆացված է:
Մասնագետներն ասում են, որ դրա մեղավորը ուտելու ոճն է, որի դեպքում շատ շաքար է սպառվում: Ուղեղը դառնում է «մոնովառելիքային» համակարգ: Եվ երբ շաքարի վերամշակման համար պատասխանատում հատվածն անջատվում է, ուղեղը սկսում է սոված մնալ: Չնայած այն կարող է և պետք է սնուցում ստանա այլընտրանքային աղբյուրներից`կետոնների մշակումից: Բայց մարդը չի կարող դրանք ստանալ, քանի որ նա շարունակում է շաքար օգտագործել և ինսուլին արտադրել:
Կարծիքներ