Ավելի հետաքրքիր է լինելու. վաղը Հայաստանը միանգամից մի քանի ծանրորդով հանդես կգա
Վաղն ավելի հետաքրքիր է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցասպարեզում կունենանք միանգամից երեք մարզիկ:
«Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր գնացեք Համալիր: ՄԵՐՈՆՔ ձեր կարիքն ունեն:
Տոմսերը կարող եք գնել առցանց, ինչպես նաև տեղում՝ Համալիրի տարածքում»,- գրել է Հարությունյանը՝ հրապարակելով մրցելույթների ժամանակացույցը:
Հրապարակված ժամանակացույցից պարզ է դառնում, որ կանանց 76 Ա խմբի պայքարում ժամը 20:00-ին մրցագորգ են դուրս գալու հայ ծանրորդուհիներ Տաթև Հակոբյանն ու Էմմա Պողոսյանը, իսկ մինչ այդ՝ ժամը 17:30-ին, տղամարդկանց 89 Ա խմբում մեդալի համար կպայքարի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը:
Կարծիքներ