Լոնդոնի թանգարանի հավաքածուն համալրվել է «մանուկ Թրամփի» տեսքով հսկայական փչովի տիկնիկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարով հսկայական փչովի տիկնիկը՝ ձեռքում բջջային հեռախոս բռնած ու բարկացած երեխայի տեսքով, դարձել է Լոնդոնի թանգարանի հավաքածուի մի մասը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, լոնդոնյան թանգարանն այն գնել է և կարող է ցուցադրել մյուս ցուցանմուշների հետ միասին:
Վեցմետրանոց փչովի օդապարիկն առաջին անգամ օդ է բարձրացվել 2018 թվականին Լոնդոնում՝ ի նշան Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի դեմ բողոքի:
Այն ժամանակ բրիտանացիները 21 000 դոլար էին հավաքել, որպեսզի «մանուկ Թրամփը» հայտնվի խորհրդարանական հրապարակի գլխավերևում:
Կարծիքներ