Տրանսֆերային շուկա-2020․ Ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,6 միլիարդ դոլար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային տրանսֆերային շուկայի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունը։
2020 թվականին տրանսֆերային շուկայում ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,627 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում է Իտալիան՝ 731,6 միլիոն, երրորդ տեղում է Իսպանիան՝ 607,1 միլիոն, չորրորդը Գերմանիան է՝ 554,6 միլիոն դոլար, հնգյակը եզրափակում են ֆրանսիական ակումբները՝ 531,8 միլիոն։
Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատը վաստակել են իսպանական ակումբները՝ 785,7 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում են իտալական ակումբները՝ 582,6 միլիոն, առաջատար եռյակում է նաեւ Պորտուգալիան՝ 487,9 միլիոն, Անգլիան չորրորդն է՝ 485,7 միլիոն, Ֆրանսիան 5-րդն է՝ 459,4 միլիոն։
Կարծիքներ