Մեսին աշխատավարձի մի մասը կրիպտոարժույթով կստանա
Լիոնել Մեսին ՊՍԺ-ում աշխատավարձի մի մասը կստանա կրիպտոարժույթով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ակումբի երկրպագուները, մասնակցելով ակումբի կազմակերպած հարցումներին, կարող են ֆանատիկ տոկեններ (կրիպտոարժույթ) ստանալ, որոնք կարելի է սակարկել բորսայում կամ փոխանակել բացառիկ պարգևներով: ՊՍԺ-ի մեկ տոկենի արժեքը 41 դոլար է։
Ավելի վաղ հսղորդել էինք, որ «ՊՍԺ»-ը պաշտոնապես հայտարարել է Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարել էր արգենտինացու հեռանալու մասին:
Կարծիքներ