Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է. ԱՀԿ
Աշխարհում արդեն ութերորդ շաբաթն անընդմեջ աճում է կորոնավիրուսով վարակելիության հաճախակիությունը: Այս մասին երկուշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրայեսը, գրում է Известия-ն:
«COVID-19- ի դեպքերի թիվը ութերորդ շաբաթն անընդմեջ աճում է, հաղորդում է ստացվել 5,2 միլիոն դեպքի մասին», - ասել է նա:
Իր խոսքով՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների շրջանում մահացությունն աճել է հինգերորդ շաբաթն անընդմեջ:
«Առ այսօր ԱՀԿ-ն հաղորդումներ է ստացել ավելի քան 3 միլիոն մահվան մասին»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նույն օրը ՝ ավելի վաղ, ԱՀԿ-ն երեք ամսով երկարացրել է գլոբալ առողջության ոլորտում արտակարգ իրավիճակը՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ:
Կարծիքներ