Մոնիկա Բելուչին 16-ամյա դստեր հետ նկարահանվել է Vogue-ի համար (լուսանկարներ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին իր 16-ամյա դստեր՝ Դևա Կասելի հետ ներկայացել է Vogue ամսագրի իտալական տարբերակի շապիկին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան լուսնակարները հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում:
Տվյալ ֆոտոսեսիայի հեղինակն իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է: Նորաձևության աշխարհում ամենահայտնի ամսագրի նոր համարի թողարկումը նվիրված է 16-ամյա տղաներին և աղջիկներին, ինչպես նաև «նոր սերնդի գեղեցկությանը»:
Դերասանուհին և նրա դուստրը ներկայացել են շքեղ, սև ատլասե զգեստներով՝ Dolce&Gabbana-ից:
«Մոնիկայի խորհրդանշական շարժումը ցույց է տալիս մի կողմ քաշվելու նրա ցանկությունը՝ տեղ ազատելով Դևայի համար: Սա նշելու արժանի քայլ է. տեղի ազատում նրանց համար, որոնք գալիս են փոխարինելու: Դա այն չէ, ինչ սովոր ենք հաճախ տեսնել»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելո Ֆարնետին:
Բելուչիի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի դուստրն ավելի վաղ մասնակցել էր նաև Dolce&Gabbana նորաձևության տան գովազդային արշավի նկարահանումներին:
Կարծիքներ