Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս. Արոնյան

Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս. Արոնյան

Լևոն Արոնյանը կիրակի օրը Goldmoney Asian Rapid մրցաշարում տարած հաղթանակը նշել է Արցախի իր հայրենակիցների հետ:

«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս»,- գրել է հայ շախմատիստը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարը՝ կիսաեզրափակչում պարտության մատնելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսնեին, իսկ եզրափակչում հաղթելով ռուս Վլադիսլավ Արտեմյևին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում